|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօրվա դատական նիստում քննվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցների վերանայման հարցը: Դատարանը մեղադրյալների անձերի նույնականացումից հետո անցավ խափանման միջոցի հարցի քննությանը: Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց կրկին 3 ամսով երկարաձգել տղաների կալանքի ժամկետը՝ պատճառաբանելով ազատության մեջ մնալու պարագայում նույն արարքը կատարելու ռիսկի առկայությունը: Պաշտպաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը առարկեցին միջնորդության դեմ:
Այնուհետև դիրքորոշում հայտնեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Նարեկ Սամսոնյանի խոսքի ժամանակ իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց. Բուռն վեճի բռնվեցին Նարեկ Սամսոնյանն ու հանրային մեղադրող Հայկ Ավետյանը:
Պաշտպանները միջնորդեցին վերացնել խափանման միջոց կալանքը, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց:
Լսելով կողմերին՝ դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:
Դատարանի որոշման մասին լսելով՝ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց: