|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանում, բայց այստեղ կա մի քանի խնդիր, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրելու պարագայում տեսնում են, որ 3 մլդ 350 դրամ տրվելու է գնման երաշխիքով արտադրման կայանների բեռնաթափման արդյունքով տրվող փոխհատուցում. «Օրինակ, արևային կայաններ կան, որոնց արտադրությունը պետք է օպերատորը կանգնեցնի՝ հաշվի առնելով պահանջարկ-առաջարկ տարբերությունը։ Այսինքն՝ որոշակի ամիսների, ժամերի արտադրությունը լինում է ավելի շատ, քան սպառումը։ Դա խնդիր է առաջացնելու։ Եվ այդ կայանները բեռնաթափելու, անջատելու համար կայանների սեփականատերերը ստանալու են փոխհատուցում, որը սակագնի մեջ ներառված է»։
Ղազինյանը հիշեցրեց՝ այս տարի ատոմակայանը 150 օր չի աշխատելու. «Կանխատեսվել է 12.7մլդ դրամի այլ ֆինանսական եկամուտ։ Նախորդ տարի կանգնել է 35-40 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189մլն դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Թող պատասխանեն, թե Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումն ինչու են հետաձգել, դա այս տարի պետք է փակեին»։