Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննության վերսկսումը կապ չունի այսօր Ազգային ժողովում քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ:
«Երկուշաբթի օրերն որպես կանոն աշխատակարգային նիստերի օրերից են ՍԴ-ում և շատ հնարավոր է նաև, որ այսօր այս հարցը քննարկվի, քանի որ կասեցման հիմքեր այլևս չկան, որովհետև Վենետիկի հանձնաժողովից էլ, Եվրոպական դատարանից էլ խորհրդատվական կարծիքները հրապարակվել են և հասանելի են բոլորին»,-այս մասին ասել է Վարդևանյանը:
Նա ընդգծեց՝ երկուշաբթի օրերին ՍԴ-ն մշտապես նիստեր ունենում է, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում է, որ ԱԺ-ն այսքան արագ քննարկում ու ընդունում է սահմանադրական փոփոխություններ ենթադրող նախագիծը:
«Ես նկատեցի, որ պարոն Մարուքյանն էլ ասաց՝ այսօր է իմացել, որ ԱԺ արտահերթ նիստ է: Երկու ժամվա մեջ սահմանդրության փոփոխությունների նախագիծ է ընդունվում առաջին ընթերցմամբ, այն էլ նախագիծ, որն ուղղակիորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, այս մասին արձանագրված է Վենետիկի հանձնաժողովի կարծիքում: Այ սա նորմալ երևույթ չէ»,-ասել է Ռ. Քոչարյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց կողմ 89, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով: Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները:
Հավելենք, որ նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: