Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայկական կողմը համարժեք կերպով չի կարողանում պատասխանել Ադրբեջանի հայտարարություններին ու քայլերին: Այնինչ` Ադրբեջանն իր գործողություններում բազմաթիվ բացթողումներ է անում, որոնցից կարելի է օգտվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը հայտարարել է, թե երբեք խաղաղ բնակիչների չի սպանել եւ քաղաքացիական շենքեր չի ռմբակոծել, այնինչ` Արցախյան պատերազմի ընթացքում ռմբակոծել է ե'ւ մանկապարտեզներ ու դպրոցներ, ե'ւ հիվանդանոցներ, նույնիսկ` Ստեփանակերտի ինքնաթիռը:
Իսկ ինչ վերաբերում է Երեւան-Ստեփանակերտ չվերթին, Դ. Շահնազարյանն ասաց, որ վստահ չէ, որ իշխանությունների կողմից արված այս քայլը ճշգրտորեն հաշվարկված է թե' քաղաքական, թե' միջազգային իրավունքի տեսանկյունից:
Դրա մասին վկայում են այն խոսակցությունները, թե գուցե առաջին չվերթը հետաձգվի. «Ես հեռու եմ այն մտքից, որ դրա պատճառները տեխնիկական են»:
Դ. Շահնազարյանն իր միտքը պարզաբանեց` օրինակ բերելով Ռուսաստանին, որն ավելի շատ հիմքեր ունի Մոսկվա-Սուխում չվերթ իրականացնելու, քանի որ ճանաչել է Աբխազիայի անկախությունը, սակայն նման քայլի չի դիմում:
Իսկ մեր դեպքում Երեւան-Ստեփանակերտ չվերթի հետաձգելը եւ դա տեխնիկական խնդիրներով պատճառաբանելը լուրջ չի ընդունվի ինչպես միջազգային, այնպես էլ ներքին հանրության կողմից:
Չնայած այս ամենին` Դ. Շահնազարյանը հավելեց, որ այդ ցանկությունը գովելի է: