Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մարտի 30-ին «Հիմնադրամն ընդդեմ նախարարության» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի բողոք-դժգոհությանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Տիկին Պողոսյանը պնդում էր, որ տիկին Հակոբյանը խախտել է մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր:
Այն ժամանակ Հրանուշ Հակոբյանը Հայաստանում չէր, եւ նրա պատասխան խոսքը լսելու հնարավորություն չկար: Տիկին Հակոբյան արդեն Երեւանում է: Թամարա Պողոսյանի մեղադրանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու մեր առաջարկին ի պատասխան` ՀՀ Սփյուռքի նախարարությունից ասացին, որ «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2010 թվականի դեկտեմբերի 28-ի իր որոշումները կայացնելիս ղեկավարվել է բացառապես հիմնադրամի կանոնադրությամբ»:
Նախարարությունից ավելացրին նաեւ, որ «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մոտ ժամանակներս նիստ է հրավիրելու, ուր կքննարկվեն ոչ միայն ապագա քայլերը: