|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է Շարմ աշՇեյխի իր նստավայրն ու մեկնել է Գերմանիա. հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ փետրվարի 11-ին գահընկեց արված Մուբարաքն իր ընտանիքի հետ տնային կալանքի տակ է: Ասվում էր նաեւ, թե նա փախել է Եգիպտոսից ու թաքնվում է Սաուդյան Արաբիայում, սակայն երկրում կառավարող Զինվորական գերագույն խորհուրդը նրա փախուստի մասին լուրերը հերքել էր:
2010 թվականին Մուբարաքը Գերմանիայում բուժման կուրս է անցել. որոշ տվյալներով` վիրահատել էին նրա լեղապարկը, իսկ այլ աղբյուրներ նշում են, թե նա չարորակ ուռուցք ունի եւ Գերմանիայում քիմիաթերապիայի կուրսեր է ընդունել: