Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի հասցրել լքել երկիրը եւ ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ:
Այս մասին հայտարարել են Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ներկայացուցիչները, ովքեր իշխանության են եկել Մուբարաքին գահընկեց անելուց հետո: Նրանք հերքել են այն տեղեկությունը, թե Մուբարաքը փախել է Եգիպտոսից եւ թաքնվել Սաուդյան Արաբիայում:
Եգիպտական խոշորագույն թերթերից «Ալ Ահրամը» գրում է, որ Մուբարաքի հետ տնային կալանքի տակ են նաեւ նրա ընտանիքի անդամները: Իսկ թե ի՞նչ միջոցներ են կիրառվում նախկին նախագահի եւ նրա բարեկամների նկատմամբ, չի պարզաբանվում:
Lenta.ru-ն գրում է, որ հայտնի է միայն, որ փետրվարի վերջին Մուբարաքին, նրա կնոջն ու երկու որդիներին արգելվել էր երկրից հեռանալ, սակայն տնային կալանքի մասին ոչինչ չէր ասվում:
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի նախագահն էր շուրջ 30 տարի եւ այս տարվա փետրվարի 11-ին պաշտոնանկ արվեց եգիպտացի ընդդիմադիրների կողմից: Մարտին նրան կանչել էին հարցաքննության կոռուպցիայի կապակցությամբ հարուցված գործի վերաբերյալ: Մուբարաքի բոլոր ակտիվներն ու հաշիվները աշխարհի տարբեր բանկերում սառեցված են: