Կահիրեում Թուրքիայի դեսպանը կանչվել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հայտնում է ensonhaber.com-ը, նոյեմբերի 10-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարություն կանչված թուրք դեսպանին զգուշացրել են` ասելով, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Պարզվել է, որ Թուրքիայի պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների արած հայտարարությունները Եգիպտոսի մասին խիստ անհանգստություն են առաջացրել Եգիպտոսում: