կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-01 18:22
Աշխարհ

Լոս-Անջելեսը կընդունի Օլիմպիադա-2028-ը՝ զիջելով Փարիզի Օլիմպիադա-2024-ին

Լոս-Անջելեսը կընդունի Օլիմպիադա-2028-ը՝ զիջելով Փարիզի Օլիմպիադա-2024-ին

Լոս-Անջելեսը հայտ է ներկայացրել՝ Օլիմպիադա-2028-ը անցկացնելու առաջարկությամբ, և կզիջի Փարիզին, որտեղ անց է կացվելու Օլիմպիադա-2024-ը։

Միջազգային օլպմպիական կոմիտեն դեռ հունիսին է այս քաղաքներն անվանել օՕլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, այն բանից հետո, երբ Համբուրգը, Բուդապեշտն ու Հռոմը դուրս մնացին պայքարից։ Փարիզը խնդրել է իրեն առաջ թողնել, պատճառաբանելով, որ խաղերի համար նախատեսված գյուղի հողակտորը ազատ է մինչև 2024թ-ը։ Լոս-Անջելեսը վստահեցրել է, որ խաղերը կարող է անցկացնել էժան գներով, քանի որ քաղաքն արդեն ունի Օլիմպիական խաղերի համար նախատեսված ենթակառուցվածքները։ Եվ Լոս-Անջելեսը և Փարիզը արդեն երկու անգամ դարձել են Օլիմպիական խաղերի տերեր, Լոս-Անջելեսում դրանք անցկացվել են 1932 և 1984թթ-երին, իսկ փարիզում՝ 1900 և 1920թթ-երին։ Առաջիկա Օլիմպիական խաղերը անցկացվելու են Տոկիոյում՝ 2020թ-ին։