կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 04:10
Արցախ

Քննարկել են պաշտպանության ոլորտի հարցեր

Քննարկել են պաշտպանության ոլորտի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն Արցախում է:

Այսօր նրան ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին: