|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Կարևորվել է երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին: