|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումն Արցախում ոլորտի առաջին հաջողված քայերի համար եւ ընդգծել, որ Կառավարությունը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը: Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ կարեւոր որոշումներ արդեն կայացվել են՝ բարենպաստ դարձնելով հարկային միջավայրը, սակայն ավելի գրավիչ ներդրումային դաշտ ունենալու համար մշակվում են նոր գործիքակազմեր:
Պատվիրակության անդամները ողջունել են Արայիկ Հարությունյանի ցուցաբերած պատրաստակամությունը եւ խոստացել աջակցել ինչպես ոլորտի զարգացման նոր ծրագրի մշակման, այնպես էլ կադրերի պատրաստման եւ նոր ներդրումների ներգրավման գործում: Մասնավորապես՝ քննարկվել են բուհական համակարգում ՏՏ ոլորտի նախագծերի իրականացման, ստարտափների ֆինանսավորման, ինչպես նաեւ` նոր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հիմնադրմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը: