|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18–ին է մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն: