կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 03:23
Սպորտ

Կառլեն Մկրտչյանը` Մխիթարյանի հետքերով

Կառլեն Մկրտչյանը` Մխիթարյանի հետքերով

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը 3 տարով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ։ 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը վաղը կմեկնի Դոնեցկ։

Ուկրաինայում տրանսֆերային պատուհանը փակվել է, սակայն ակումբները մեկական ֆուտբոլիստ հայտավորելու իրավունք ունեն։ Այդ միակ ֆուտբոլիստը կլինի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։