|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը երեկ Գերմանիայում վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը հաջող է անցելб և այսօր երեկոյան Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերադառնա Երևան:
Վիրահատությունը բարդ չի համարվում, եւ ապաքինման համար երկար ժամանակ չի պահանջվի: Այնպես որ, Կառլենը շուտով ձեռք կբերի անհրաժեշտ մարզավիճակ:
Հիշեցնենք, որ Կառլենը ոտքի մկանային վնասվածք էր ստացել ստուգողական հանդիպումներից մեկի ժամանակ, երբ փորձաշրջան էր անցնում Կրասնոդարի «Կուբանում»:
Հավաքականի գլխավոր մարզչի տեղեկություններով` Մկրտչյանը ապաքինումից հետո կվերադառնա «Կուբան»: Իսկ մինչ այդ, նա «Փյունիկի» հետ կուղևորվի Կիպրոս` հետվիրահատական շրջանն այդ երկրում անցկացնելու համար: Հավաքականի մեր հենակետային կիսապաշտպանը, բնականաբար, չի կարող մասնակցել փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ընկերական խաղին:
Հավելենք, որ ռուսական թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում: