Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի. «Լեւոնը չի ուզում լիդերությունը հանձնել Րաֆֆուն` չնայած երկուսն էլ նույն տիրոջն են ծառայում։ Ինձ մոտ է Լ.Տեր-Պետրոսյանի թռուցիկներից մեկը։ Խնդրեմ` ի՞նչ նշան է այստեղ՝ վերեւի ձախ անկյունում, տեսե՞լ եք։ Սատանիստների նշանն է՝ 6։ Սորոսի հիմնադրամի լոգոն է՝ երկու։ Մտեք ինտերնետ, բացեք Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի Սորոսի ֆոնդերի գրասենյակների սայթերը՝ նույն նշանը կտեսնեք։
Այս նշանը դնելով՝ Լեւոնը ասում է` ժողովուրդ, Սորոսից փող եմ վերցրել, հեղափոխություն եմ անում, երկիր եմ քանդում, իմ նշանն էլ սա է։ Սորոսը հեղափոխություն արեց Վրաստանում։ Սահակաշվիլին, Բուրջանաձեն, Ժվանիան եկան իշխանության, մեկը սպանվեց, մյուս երկուսը դուրս եկան իրար դեմ։ Սորոսը հեղափոխություն արեց Ուկրաինայում՝ Տիմոշենկոն, Յուշչենկոն եկան իշխանության, հետո էլի դուրս եկան իրար դեմ։ Նույնը արեց Ղրղզստանում։ Սա երկիրը ցնցելու ձեւ է՝ կոչվում է ճոճք, այսինքն` ճոճելով ռեզոնանսի մեջ ջարդել, ցնցել երկիրը։ Այսօր արաբական աշխարհը կազմակերպված այս ճոճքի մեջ է։ Նույնը ուզում են այստեղ անել»։