Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վճարահաշվարկային կազմակերպությունների անունները դրված են մեր կայքէջում, մենք որեւէ մեկի անուն չենք տա»,- այսօր հրավիրած ասուլիսում, ի պատասխան լրագրողների հարցադրումների, ասացին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ու Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, փոխնախարար Արտեմ Ասատրյանը:
«Իհարկե, եղել են թերացումներ, եղել են խնդիրներ, որոնք հնարավոր էր լուծել, բայց եկեք տարանջատենք քաղաքականության մշակումը քաղաքականության բուն իրականացումից»,- ի պաշտպանություն Արտեմ Ասատրյանի` նշեց Ա. Գրիգորյանը` հավելելով, որ «փոխնախարարը` որպես պաշտոնատար անձ, անմիջական վերահսկողության իրավասություն չունի, եւ այս առումով, աշխատանքները, որոնք իրականացվել են Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից, հենց ծառայության պատասխանատվության ներքո են գտնվել, նախարարության կողմից իրականացված աշխատանքները քաղաքականության մշակման աշխատանքներն են»:
Փոխարենը հայտնաբերված զեղծարարությունները նախարարը պայմանավորեց տեղեկատվական բազաների բացակայությամբ ու Սոցիալական ապահովության ծառայության ցածր օղակներում աշխատող մարդկանց թերացումներով: «Մոտավոր հաշվարկներով` ՀՀ-ում տարեկան 24-25 հազար կենսաթոշակառու է մահանում, եւ շուրջ այդքան էլ կենսաթոշակ է նշանակվում: Հնարավոր է` լինեին դեպքեր, որ մահացած կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարվեր, բայց դա արդեն ցածր օղակում աշխատող մարդու թերացումն է եղել»,- նշեց նախարարը` հավելելով, որ բարձրացված խնդիրները պահանջում են գլոբալ, օրենսդրական լուծումներ, «ոչ թե կոնկրետ աշխատակցի ձեռքից բռնել եւ ասել` չպիտի վճարես»: