|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենեւին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով:
Ավելին, քանդվել է ընդամենը երկու սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Վստրեչի» Ապերի, Արարատ Զուրաբյանի, ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի «կաֆեները» մնացել են սրբորեն անձեռնմխելի: Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ, «սուպեր մամա» Հայկոյին իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին:
Ի դեպ, քանդված սրճարաններից «Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը։ «Ժամանակին Վիտյան էդքան պինդ կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի կողքին»,- ասաց ասողը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: