կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-18 12:41
Քաղաքական

Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում․ Մանուկ Սուքիասյան

Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում․ Մանուկ Սուքիասյան

Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երեւանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս եւ 104 հատ նոր վերելակ գնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Տիկնայք եւ պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։

Չի՛ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։

Հ. Գ. Նաեւ գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավել է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»։