|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ժամանակ տհաճ միջադեպ գրանցվեց` Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ: Նախ հանրահավաքի սկզբում նա փորձեց ելույթ ունենալ, մոտենալով ամբիոնին, սակայն մարդկանց դժգոհ ձայնարկությունների արդյունքում հավաքի խոսնակները որոշեցին հարթակ չտրամադրել Զարուհի Փոստանջյանին:
Զարուհի Փոստանջյանը որոշ ժամանակ անց նորից փորձ արեց խլել խոսափողն ու ելույթ ունենալ, ինչը նորից նրան չհաջողվեց: Եվ միջադեպը փորձեց բացատրել Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ասելով, որ թեև հարգում է Զարուհի Փոստանջյանին, սակայն նրա ելույթը այս պահին տրամաբանական և կորեկտ չէ, քանի որ երբ Նիկոլ Փաշինյանն էր սկսում շարժումը, Զարուհի Փոստանջյանը բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնում էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: