|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ-ում բուհերի մագիստրատուրայի ընդունելության քննությունները կարգավորվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.12.2007 թ. թիվ 1193-Ն հրամանով: Ըստ այդ հրամանի` բուհերի շրջանավարտները մագիստրատուրա ընդունվում են բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ իրականացվող մրցույթի արդյունքերով:
Այլ կերպ ասած, նախարարությունը ոչ մի այլ լրացուցիչ պայման չի նախատեսում մագիստրատուրա ընդունվելու համար՝ քննություն, հարցազրույց կամ մասնագիտությունների, մասնաճյուղերի ու ավարտելու ժամկետների սահմանափակումներ:
Պարզվում է, որ միայն ԵՊՀ-ն չէ, որ չի առաջնորդվում ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կազմակերպում է մագիստրատուրայի ընդունելության շեմային քննություն՝ չունենալով նման լիազրություն։