|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մարտի 24-ին Երևանի «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքի վերելակն ընկել է 3-3,5 մ բարձրությունից, ինչի հետեւանքով թռչնաֆաբրիկայի` վերելակում գտնվող աշխատակիցները` 1987թ. ծնված Վարդան Գևորգյանը և 1974թ. ծնված Արամ Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: