կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-17 00:31
Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում են

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում են

Եթե Ադրբեջանը համաձայներ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջխաղացմանը. այսօր ընդունելով տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին` ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքներին եւ զինադադարի խախտումներին` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձեւավորմանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ հանդիպման եւ Բաքվում համանախագահների ունեցած հանդիպումների արդյունքները: