|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ շփման գծից դիպուկահարների հեռացումը կնպաստի փոխվստահության վերականգնմանը և դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա: ԼՂՀ նախագահը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ մասնակցության անհնարին է ակնկալել որևէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե իրենք հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում հանդիպման ժամանակ հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: «Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: