|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրսյանին ոստիկաններին ծեծելու մեղադրանքով կալանավորելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Նրանք նախօրեին ծանուցագրեր են ստացել ՀՔԾ-ից, որտեղ նշված է, թե հարցաքննության են հրավիրվում` չմանրամասնելով, թե ինչ կարգավիճակով:
Հարցին, թե տեղյա՞կ է քրեական հետապնդում սկսելու մասին քաղաքական որոշմանը, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չեմ լսել»:
Երբ նրան փոխանցեցինք, որ, ըստ ամենայնի, առաջիկայում գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ` անձեռնմխելիության հետեւից, որոշակի պաուզայից հետո հայտարարեց. «Մենք ո'չ առաջինը կլինենք, ո'չ էլ վերջինը»:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա նրա հետ խոսել գրեթե չհաջողվեց, որովհետեւ մի քանի ամսական դուստրը լաց էր լինում, եւ պատգամավորն առաջարկեց զանգահարել վաղը: