Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ Է հասունանում, որը կարող Է ծավալվել նախկին կուսակիցների միջև։ Բանն այն Է, որ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։ Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում Է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։ Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները ևս։ Այս ամենը խիստ զայրացրել Է ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի և նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել Է նաև «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։