կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 06:19
Առանց Կատեգորիա

ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Անի

ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Անի

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ղեկավար Հելեն Քլերկը երեկ UNDP Թուրքիայի գրասենյակի «Արեւելյան Անատոլիայում (Արեւմտյան Հայաստան) մշակութային զբոսաշրջության միացյալ ծրագրի» շրջանակներում այցելել է Անիի ավերակներ. տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

 

Զբոսավարի դերը ստանձնել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Նա տիկին Քլերկին ցուցադրել է Անիի պատմական հուշարձանները` Մայր տաճարը, Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ Մանուչեի մզկիթ:

 

Լրատավական գործակալությունը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ առատ տեղումներով տարածաշրջանում գտնվող պատմական քաղաքը կայծակի հարվածներից պաշտպանելու նպատակով վերականգնողական աշխատանքներ են կատարվելու Անիի ավերակներում: