|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կխաղա 0:0 հաշվի համար. տեղեկցնում է championat.ru-ն:
«Ես համոզված եմ, որ Մոուրինիոն հույսը կդնի գոլազուրկ ոչ ոքիի վրա: Նրա թիմը խաղադաշտում պաշտպանությունից կխաղա` հույսը դնելով հակագրոհների վրա: Բայց մենք կփորձենք դուրս գալ հաջորդ փուլ: Եթե մեզ հաջողվի հասնել մեր նպատակին, դա սխրանքին հավասար բան կլինի, քանի որ հիմա իրավիճակը նախորդ տարվա «Ռեալի» հետ հանդիպման համեմատ այլ է»,- եզրափակել է Օլան: