|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են «Սանտյագու Բեռնաբեում» այսօր կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Պորտուգալացի մասնագետի փոխարեն խոսել է նրա օգնական Այտոր Կարանկան:
«Ամեն անգամ, երբ Մոուրինիոն ինչ-որ բան ասում է, նրա խոսքերը խեղաթյուրում են: Ժոզեն չի ցանկանում, որ դա այդպես լինի: Պետք չէ դա որպես անհարգալից վերաբերմունք որակել թիմի երկրպագուների հանդեպ, քանի որ նրանք պետք է հասկանան, որ Ժոզեն 100 տոկոսով նվիրվում է իր աշխատանքին: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» հետ խաղին, ապա մեր մրցակիցը 1 օր ավելի ունի հանգստի համար ունի, ինչն, ըստ էության, ավանդույթ դարձել է: Համարում եմ, որ վաղվա կլասիկոյում «Ռեալը» հաղթելու լավ հնարավորություն ունի: Մենք հնարավորություն ունենք անցկացնել մրցաշրջանի ֆանտաստիկ եզրափակիչը: Բոլոր խաղացողները հավատում են իրենց ուժերին»,- ասել է Կարանկան: