կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 17:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչը դեր կխաղա Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար․ դեսպանի պարզաբանումը

Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում։

«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է՝ հումանիտար, ինչ-որ սուր պահանջների դեպքերում, քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենան»,- ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ քաղաքացիները սրանից օգտվում են։ Իսկ սահմանները բացելու հարցում որոշիչ դեր են խաղում երկրների համաճարակաբանական ծառայությունները՝ նշեց նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է՝ ՌԴ մեկնել ցանկացողները Երեւանում բողոքի ակցիաներ են իրականացնում։

Մանրամասն՝ տեսանյութում: