|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Google-ն օգնում է գտնել Ճապոնիայում տեղի ունեցած աղետների ժամանակ միմյանց կորցրած բարեկամներին ու ընկերներին: Ընկերությունն այս ծառաությունը գործարկել է աղետից ընդամենը ժամեր անց:
Person finder (մարդկանց գտնող) ծառայության միջոցով հնարավոր է նախ փնտրել անհայտ կորածին` մուտքագրելով նրա անուն-ազգանունը, եւ եթե նրա մասին արդեն իսկ տվյալներ թողած լինեն, դրանք կերեւան:
Բացի այդ` հնարավորություն է տրվում կորցրած մարդու մասին այնպիսի տվյալներ մուտքագրել, ինչպիսիք են անուն-ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլփոստի հասցեն, լուսանկարը:
Ծառայությունն անգլերեն եւ ճապոներեն լեզուներով է: