Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Եթե սեփական կայք ունեք, ապա կարող եք այն ծառայեցնել ճապոնացի ժողովրդին, որը փորձում է հաղթահարել երեկ տեղի ունեցած ավերիչ աղետների հետեւանքները. գրում է Mashable-ը եւ ներկայացնում, թե ինչ է հարկավոր անել դրա համար:
Պետք է մտնել hellobar.com կայք: Այնտեղ վերի մասում հորիզոնական կարմիր տողում անգլերենով գրված է «Ճապոնիան ավերվել է 8.9 բալանոց երկրաշարժից: HelloBar-ի միջոցով նվիրատվություն արեք»: Գրվածի առջեւ եղած կոճակին սեղմելուց հետո պետք է միայն գրել կայքի կոդը: Նույն տողը հնարավոր է տեղադրել նաեւ ձեր իսկ կայքում:
Եթե նախկինում չեք օգտվել HelloBar-ից, ապա պետք է գրանցվել. կարելի է մուտք գործել ընդամենը helpjapan բաց կոդով:
Իսկ եթե հարմար չեք գտնում մուտք գործել նոր համակարգ, պարզապես կարող եք օգտագործել ներքոնշյալ կոդը կայքի <body> թեգի ցանկացած հատվածում, եւ ձեր կայքում կհայտնվի նվիրատվության խնդրանքի ստանդարտ ձեւը:
<script type=”text/javascript” src=”//www.hellobar.com/hellobar.js”></script>
<script type=”text/javascript”>
new HelloBar(1,9126);
</script>
<noscript>Help The Victims of the 8.9 Earthquake in Japan by Spreading Awareness and Aid. Visit http://goo.gl/wjZQz to donate.
</noscript>
Նշենք, որ ճապոնացիներին օգնելու համար աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Կարմիր խաչը, «Բժիշկներ առանց սահմանների»-ն, «Օգնության կորպուս»-ը եւ այլն: