կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-10 23:24
Հասարակություն

Ծեծում է, ուրեմն սիրում է

Ծեծում է, ուրեմն սիրում է

2010 թվականին  Կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին ստացվել է 1777 զանգ, որոնցից 701-ը` ընտանեկան բռնության վերաբերյալ. 701 զանգից 424-ը` հոգեբանական բռնության վերաբերյալ, 264-ը` ֆիզիկական եւ միայն 13-ը` սեռական:

 

Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց զանգահարող կանայք շփոթված են եւ ամաչում են, հիմնականում չեն ցանկանում ներկայացնել սեռական բռնության դեպքերը, իսկ վերը հիշատակված 13 դեպքն արձանագրվել է, որովհետեւ չեն ամաչել` պատմել են. «Շատ վախեցած են լինում կանայք, եւ միայն իմանալով, որ իրենց տեղեկատվությունը գաղտնի է մնում` սկսում են պատմել»:

 

Հոգեբան Աննա Հակոբյանի կարծիքով` ցանկացած բռնության մեջ կա նաեւ հոգեբանական բռնություն, այդ իսկ պատճառով էլ հոգեբանական բռնության դեպքերն ավելի շատ են:

 

 

Ուշագրավ են դեպքերը, երբ կանայք արդարացնում են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն իրականացրած ամուսիններին, ասում են. «Ծեծում է, որովհետեւ սիրում է», «Հարբած է եղել, չի գիտակցել, ի՞նչ կա որ» եւ այլն:

 

Կենտրոնի մասնագետները նաեւ նշեցին, որ ցանկացած բռնություն կատարվում է դիտավորությամբ: