Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կարո՞ղ են Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Առաջին հայացքից ոչ. երկու երկրների նախագահները հանդիպեցին Սոչիում եւ համաձայնության եկան, որ հարցերը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով, փոխանակել ռազմագերիներին, հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները. գրում է Economist.com-ը:
«Նման միջոցառումները կարող են վերականգնել վստահությունը: Ղարաբաղյան հակամարտությունը, որ երբեմն ներկայացվում է որպես «սառեցված», սկսել է «տաքանալ»: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում նշվում է, որ նախորդ տարի հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն աճել են 53 տոկոսով: Բախումների արդյունքում զոհվել է առնվազն 25 զինվոր: Սոչիի հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղեկություններ տարածվեցին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինվորի մահվան մասին: 1994թ. հետո, ընդհանուր առմամբ, զոհվել է 3000 մարդ: Երկու երկրներն էլ ակտիվացրել են ռազմատենչ հռետորաբանությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2010-ին 9 անգամ պատերազմ սկսելու հայտարարություն է արել, եւ որեւէ կանխանշան չկա, որ այս տարի նվազեցնելու է նման հայտարարությունները: Նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած հարձակում հակահարված է ստանալու: Երկու առաջնորդներն էլ իրենց խոսքերն ամրապնդում են գործով: Նավթով հարուստ Ադրբեջանում տարեկան միջինը 50 տոկոսով աճում են պաշտպանական ծախսերը, իսկ այս տարվա ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն: Հայաստանն էլ իր բանակը հզորացնում է Ռուսաստանի օգնությամբ»,- գրում է պարբերականը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։