Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգության» պատգամավորներն այսօր պատրաստվում են Հատուկ քննչական ծառայությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Նրանք պահանջելու են քրեական գործ հարուցել մարտի 3-ին կառավարության առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նշված օրը կառավարության շենքի դիմաց ոստիկանների եւ «Ժառանգության» պատգամավորների միջեւ բախում էր տեղի ունեցել: Մոտ 40 ոստիկան` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի` Բազազի գլխավորությամբ, հարձակվել էին կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Տեղի ունեցածի հետեւանքով կտրուկ վատացել էր Անահիտ Բախշյանի վիճակը:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե, միջադեպի հետ կապված, ծառայողական քննություն է ներկայացնելու:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդման կրկնօրինակները կուղարկվեն նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների: «Ժառանգության» պատգամավորները համոզված են, որ իրենց հաղորդմանն անպայման ընթացք կտրվի, քանի որ կա կոնկրետ ձայնագրություն եւ տեսագրություն:
«Այս միջադեպը չի կարող ոչ մի հետեւանք չունենալ, քանի որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, եւ եթե ոստիկանները չպատժվեն, պատասխանատվության չենթարկվեն, ապա դա շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ մեր հասարակության համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: