Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք»-ի հեղինակած` ԱԺ հայտարարությունը: Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեմայով ԱԺ-ում լսումներ են անցկացվել, և անդրադարձավ քննարկումների ընթացքում ընդգծված մի քանի թնջուկների: Նա հիշեցրեց լսումների ընթացքում Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, որ մինչև օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է Քոչարյանը հայտարարել, որ ցուցարարները մեքենաների հետևից կրակում են և թաքնվում: Փաշինյանը տեղեկացրեց, որ Նիկոյանի այս հայտարարությունից հետո դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Քոչարյանին հարցաքննության կանչեն և այս կապակցությամբ պարզաբանումներ ստանան:
«Գլխավոր դատախազությունը մեր միջնորդությունը մերժեց, իսկ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ կան այդ ամենը հիմնավորող տեսանյութեր: Ես ուզում եմ մարտահարվեր նետել Կոստանյանի հայտարարությանը և պնդել, որ ստահոդ է, չկա և չի կարող լինել, եթե կա տեսագրություն, համապատասխան մարմինները թող հրապարակեն և հանրությանը ներկայացնեն»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` նման տեսագրության գոյության անհնարինությունը փաստել է նաև Սամվել Նիկոյանը, ով այս ամբիոնից հայտարարել է, որ Մարտի 1,2-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չի ստացել:
«Նման տեսագրություն չկա, թող ապացուցեն հակառակը: ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա հաջորդ դիտարկումը վերաբերում էր ՊՆ-ի 2008թ. փետրվարի 24-ի 0038 գաղտնի հրամանին: «Նույն Կոստանյանը փորձեց տպավորություն ստեղծել, որ հրամանը եղել է սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Սա ևս ստահոդ է` պարզ պատճառով, որ ձևավորվել է Երևան քաղաքի կայազոր, որի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը, աշխատակազմ է ձևավորվել բարձրաստիճան պաշտոնյաներից, և կայազորի գործառույթները եղել են ՀՀ սահմաններից, շփման գծից զինտեխնիկա և զինվորներ տեղափոխելը Երևանի կենտրոն` ինչպես գիտեք, ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու և արդացի բողոքը ճնշելու համար»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ գլխավոր դատախազությունը և իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Մարտի 1-ի 10 սպանությունների նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ:
«Ես մարտահրավեր եմ նետում՝ սուտ է, ոչ մի գործողություն, քայլ չի արվում` բացահայտելու: Եթե կարող են՝ թող ապացուցեն հակառակը»,- հայտարարեց Փաշինյանը: