կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 02:44
Սպորտ

Մեկնարկեց աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը

Մեկնարկեց աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր  yerkir.am-ը, հայ մարզիկները պետք է մասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Առաջնությունը սկսված է, այն կտևի մարտի 4-7-ը որտեղ էլ մեր մարզիկները կմրցեն աթլետիկայի հետևյալ ձևերում.

1. Սարգսյան Արսեն (հեռացատկ)

2. Փահլեւանյան Վարդան (հեռացատկ)

3. Շառոյան Ամալյա (400մ վազք)

4. Դավթյան Արամ (400մ վազք)

5. Եղիկյան Սևակ (3000մ վազք)

6. Անդրեասյան Արամ (60 մ վազք)

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանն ապահովել է Հայաստանի աթլետների երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Փարիզում` մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը: