|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Աթլետիկայի աշխարհի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: Այն ի սկզբանե պլանավորված էր 2021 թվականի օգոստոսի 6-15-ը ԱՄՆ-ում:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Աթլետիկայի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և երբեք չեն անցկացվում Օլիմպիական խաղերի հետ նույն տարում: