Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 9-ին, Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են մայրաքաղաքի և շրջանների լավագույն 80 մարզիկները: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանն ասել է, որ մրցաշարի նպատակն է հանրապետությունում աթլետիկայի մասսայականացումն ու զարգացումը և մարզիկների վարպետության բարձրացումը:
«Առաջնությանը մասնակցում է 8 թիմ, յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 10 մարզիկ՝ 5 տղա, 5 աղջիկ, և 1 մարզիչ: Մրցաշարը տևելու է 2 օր: Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով: Ուժեղագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ աթլետիկայի հավաքական թիմում, որը կմասնակցի ՀՀ մեծահասակների առաջնությանը և Համահայկական խաղերին: Ունենք մեծ ակնկալիքներ և վստահ ենք, որ նրանք կներկայանան պատշաճ մակարդակով ու կգրավեն պատվավոր տեղեր»,-մասնավորապես ասել է գլխավոր մարզիչը: