|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Forbes հանդեսը երեկ հրապարակել է կոմերցիոն օգտագործման անշարժ գույքի 30 ռուսաստանցի ամենախոշոր սեփականատերերի ցանկը, որի երրորդ տեղում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:
Ըստ հանդեսի` Ս. Կարապետյանը տնտեսական ճգնաժամից առանց կորուստների է դուրս եկել, դեռ մի բան էլ ընդլայնել է իր բիզնեսը` սնանկացող ընկերությունների անշարժ գույքը գնելով: Բազմապրոֆիլ ընկերության 2010-ի ընդհանուր շահույթը կազմել է 1 մլրդ 700 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: