Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիների հետ աղերսներով խոսելու ժամանակը վաղուց անցել է, պետք է անցնել հակահարձակման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Մենք պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարենք: Հայերին կոտորողներից ոմանք արդեն կանգնած են Ալլահի դատաստանի առջեւ, իսկ ողջ մնացածները պետք է ցուցադրաբար պատժվեն` «Նեմեսիս» օպերացիայի օրինակով»,- ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:
Նա նշեց, որ ադրբեջանցիների դեմ պայքարում այլ ելք չկա, նույնիսկ անօգուտ է միջազգային դատարաններ դիմելը:
Կոնկրետ քայլ է նաեւ այն, որ Գ. Այվազյանն իր թեկնածությունն էր առաջադրել Ադրբեջանի մեջլիսի ընտրությունների ժամանակ. «Ադրբեջանը կասկածի տակ էր դնում ԼՂՀ ընտրությունների լեգիտիմությունն այն հիմնավորմամբ, թե դրանց չի մասնակցում ադրբեջանական համայնքը»:
Այս քայլով Գ. Այվազյանը փորձել է ցույց տալ, որ 1990 թվականից մինչ օրս Ադրբեջանի ընտրություններն էլ ճեն կարող լեգիտիմ համարվել, քանի դրանց չի մասնակցել հայկական համայնքը, մարդիկ, ովքեր փախստական դարձան բռնի տեղահանությունների պատճառով:
«Ադրբեջանի իշխանությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի միջոցով ճանաչել են իմ` ընտրություններին մասնակցելու իրավունքը, հետո հետ են կանգնել այդ որոշումից` չտալով անվտանգության որեւէ երաշխիք, գրավոր կերպով պատասխան չտալով: Այդ պատճառով մեր մասնակցությունը տապալվեց»,- ասաց Գ. Այվազյանը:
Նա նշեց նաեւ, որ հավանական է` իր թեկնածությունը առաջադրի նաեւ Ադրբեջանի նախագահական ընտրություններին. «Պատրաստ եմ առաջադրել իմ թեկնածությունը, միայն թե ապացուցեմ, որ ադրբեջանցի թուրքերը եւ հայերը մեկ պետության սահմաններում չեն կարող խաղաղ գոյատեւել: Եթե հակառակն է, ապա թող ցույց տան գոնե մեկ զտարյուն հայի մեջլիսում եւ կառավարությունում»:
Ասամբլեան քայլեր է ձեռնարկում նաեւ այն ուղղությամբ, որ եթե քննարկվում է ադրբեջանցի «փաստականների վերադարձը» Արցախ, ապա պետք է քննարկվի նաեւ հայ փախստականների` Բաքու, Սումգայիթ եւ մյուս բնակավայրեր վերադարձի հարցը: