Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բահրեյնում կայանալիք մրցաշարի «Ֆորմուլա-1» դասի աշխարհի առաջնության խափանումը հանգեցրել է մոտ 100 միլիոն դոլարի կորստի, ֆինանսական վնասի կեսը կրողը թիմերն են: Այս մասին տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Ամենաշատը տուժել է «Ֆերարին», որը կորցրել է մոտ 11 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, թիմերը զրկվել են մոտ 40 միլիոնից: Վնասներ են կրել նաև գովազդատուները և հովանավորները: «Ֆորմուլա-1»- ի ղեկավար Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ չի պատրաստվում վնասների փոխհատուցում պահանջել կազմակերպիչ երկրից:
«Ես չեմ պատրաստվում նրանցից պահանջել վճարել մրցաշարի համար, որը չի կայացել: Սա արտակարգ դեպք է, և եթե հետագայում մրցաշարն այստեղ կայանա, այն ժամանակ էլ նրանք կկատարեն համապատասխան վճարումները»,- եզրափակել է Էքլսթոունը:
Հաջորդ մրցաշարը կկայանա մարտի 27-ին Ավստրալիայում:
Նշենք, որ նման խառնաշփոթի պատճառը Բահրեյնում տիրող քաղաքական անկայուն վիճակն է: