|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բահրեյնում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրի թագավոր Համադ բեն Իսա ալ Խալիֆան թագաժառանգին հանձնարարել է ազգային երկխոսություն սկսել բոլոր կուսակցությունների հետ:
Ժողովրդական հուզումները Բահրեյնում շարունակվում են արդեն մի քանի օր: Ուրբաթ օրը բանակը կրակ է բացել մայրաքաղաք Մանամայի հրապարակում հավաքված շիա ցուցարարների վրա: Զոհվել է 5 մարդ, վիրավոր են ավելի քան 230-ը:
Շիաները կազմում են երկրի բնակչության ավելի քան 70 տոկոսը, սակայն իշխանությունը սուննիների ձեռքում է: Շիաները ձգտում են ավելի շատ իրավունքներ ու ազդեցություն ունենալ երկրում: