|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Գուգարքի մաքսային վարչության պետ Հովհաննես Աբովյանը երեկ հայտարարել է, որ օրերս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, ինչպես նաեւ նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են եւ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու են:
Ի դեպ, այսօր կառավարության շենքի առջեւ տեղի կունենա Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի վրացական համարանիշներով (չմաքսազերծված) ավտոմեքենաների վարորդների բողոքի հերթական ակցիան: