|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոր քաղաքական սկանդալ է ծագել Արգենտինայի եւ ԱՄՆ-ի միջեւ:
Ինչպես գրում է «Գարդիան»-ը, Բուենոս Այրեսը մեղադրում է Վաշինգտոնին զենքի եւ թմրանյութի ապօրինի տեղափոխման մեջ: Արգենտինայի իշխանությունների պնդմամբ` արգենտինական մաքսատան աշխատակիցներն այդպիսի բեռ են հայտնաբերել ամերիկյան զինվորական օդանավում:
Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ զենքի տեղափոխումը եղել է օրինական ճանապարհով` համատեղ զինավարժությունների անցկացման շրջանակներում, իսկ թմրանյութն օգտագործվելու էր միայն բժշկական նպատակներով:
Ներկայումս Արգենտինան պահանջում է հետաքննություն անցկացնել, իսկ ԱՄՆ-ը հետ է պահանջում բեռը: