|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարությունն այսօր հավանության արժանացեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած` սահմանված դեպքերում, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ոստիկանության ձեռնպահ մնալու վերաբերյալ որոշումը:
Ըստ այդմ` պատասխանատվություն չի կիրառվի այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ վարձակալների` տնօրինողների նկատմամբ, որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու, այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի, որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել:
«Սա սպասված որոշում է, լայն հանրությանը պետք է ներկայացնել, քանի որ շատ հարցերի պատասխան տալիս է այս որոշումը»,- իր հերթին նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: