կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 13:22
Առանց Կատեգորիա

Այսօր Հայաստանում կան այսպես ասած կանայք, որոնք մատը ծծելով բռնություն են փնտրում այնտեղ, որտեղ այն չի կարող լինել. Վ. Սարգսյան

Այսօր Հայաստանում կան այսպես ասած կանայք, որոնք մատը ծծելով բռնություն են փնտրում այնտեղ, որտեղ այն չի կարող լինել. Վ. Սարգսյան

ՀՀ գրողների միության անդամ, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ ընտանիքի կերպարին ու կանանց նկատմամբ բռնության թեմային. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամուսնությունը փոխադարձ բռնության տարրեր է պարունակում, և դա բնական է: Ընտանիքը սահմանափակում է թե՛ կնոջ. թե՛ տղամարդու իրավունքները՝ հանուն ընդհանուր շահի: Այսօր Հայաստանում կան այսպես ասած կանայք, որոնք սովորաբար ընտանիք չունեն և որոնք մատը ծծելով բռնություն են փնտրում այնտեղ, որտեղ այն չի կարող լինել: Գոնե իրենց մատը ծծեին, ուրիշի մատը ծծելով են փնտրում և … գտնում են: Ասենք մի կես միլիոն ընտանիքում գտնում են մեկ ու կես բռնության դեպք, որը բացարձակ կապ չունի ընտանիքի հետ, թեև տեղի է ունեցել ամուսինների միջև: Ամեն մի բռնության դեպք տոն է դրանց համար, ցնծություն: Քանզի դրանից կարող են աշխարհացունց և մատնաշունչ հետևություն անել. ընտանիքը կնոջ համար ամենաանապահով վայրն է: Սա, իհարկե, փողածին խելագարություն է: Սակայն, կարծում եմ, ազգային բաղադրիչ էլ ունի: Հայ ընտանիքը իր բոլոր լավ և մասնակիորեն վատ կողմերով հային հայ է պահել ամենաահավոր ժամանակներից սկսած մինչև այսօր: Դա չի կարող մեր թշնամիների սիրտը չմրմռացնել, աչքի փուշը չդառնալ:

Պետք է ամեն գնով վարկաբեկել, հմտորեն ծաղրել: Իսկ դրա համար միշտ էլ կգտնվեն զանազան փողասուններ, հայատյացներ, մարդակերներ: Այսօր դրանք ահագնացել են, փքվել, ամբիոնվել: Այսօր պտուղը ներսից ուտող ճիճուները արդեն դանակ պատառաքաղով են ուտում, մատները լիզելով: Խառը ժամանակներ են»: