Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատասխանելով լրագրողների հարցին` ինչ քայլեր է ձեռնարկում Իսրայելը հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը նշել է. «Ես Հայաստանի քաղաքացի եմ, եւ հայ ժողովրդի ցավը նաեւ իմ ցավն է: Կարծում եմ` ոչ միայն եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, այլ կասեմ ավելին` նույնիսկ ուշ է` դեռ տարիներ առաջ պետք է ճանաչեր»:
Ռիմա Վարժապետյանը նաեւ նշել է, որ հրեա ժողովուրդը չի ժխտում հայերի ցեղասպանությունը, դա կապված է զուտ Իսրայելի անվտանգության խնդիրների հետ: «Կգա այն օրը, երբ Իսրայելի կողմից կճանաչվի հայերի ցեղասպանությունը: Հայ լրագրողների հարցին` ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ես հարցով կպատասխանեմ`իսկ ի՞նչ եք անում դուք այդ ուղղությամբ: Իսրայելում ֆինանսական կապիտալի մեծ մասն ուղղվում է նրան, որ չմոռացվի Հոլոքոստը: Հրեաներն ամեն օր ու ամեն ժամ խոսում, բղավում են այդ իրադարձություների մասին: Ես ցանկանում եմ, որ նաեւ Հայաստանն ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարի ցեղասպանության ճանաչման համար»,-նշել է հրեական համայնքի ղեկավարը: