Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Դմիտրի Մեդվեդեւը պաշտանանկ է արել Դոմոդեդովոյի անվտանգությունն ապահովող պաշտոնյաներին: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պաշտոնանկությունները վերջինը չեն լինելու: Ըստ Մեդվեդեւի, Դոմոդեդովոյի պայթյունը ոչ այնքան ահաբեկչության հետեւանք էր, որքան օդանավակայանի անվտանգության աշխատակիցների անզգոնության:
Այսօր Մոսկվայում սուգ է հայտարարված: Մոսկովյան բոլոր ուղղափառ եկեղեցիներում կատարվել են հոգեհանգստյան արարողություններ:
Հիշեցնենք , որ երկուշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով` ժամը 16:30-ին, Դոմոդեդովոյի օդանավակայանի միջազգային չվերթների սրահում մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հզորությունը հավասար էր 7 կգ տրոտիլի պայթյունի: Զոհվել էին 35, վիրավորվել 180 մարդ: Վիրավորների թվում 4 հայեր կան: Այս պահին մոսկովյան հիվանդանոցներում դեռ 111 վիրավոր կա: Առողջապահության նախարարության պատասխանատուների հայտնած տվյալներով, վիրավորներից 3-ը խիստ ծանր վիճակում են, 24-ը` ծանր: Մնացած վիրավորների վիճակը միջին ծանրության է:
Իրավապահներն ասում են, որ, հետաքննության նախնական տվյալներով, պայթյունի հնարավոր իրագործողները ծագումով Հյուսիսային Կովկասից են: