Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ Միգրացիոն պետական ծառայության հրապարակած պաշտոնական թվային տվյալների համաձայն, 2010 թվականին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 41.2 հազարով ավելի է եղել, քան ժամանածների թիվը:
Սա, ըստ էության, արտագաղթի «պաշտոնական ցուցանիշն» է, բայց այս թիվը վերաբերում է միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացածներին” ՄԻնչդեռ հայտնի է, որ հազարավոր մարդիկ Ռուսաստան են մեկնում ավտոբուսներով, որովհետեւ ինքնաթիռի տոմսի փող պարզապես չունեն: Այսինքն` իրականում արտագաղթի ցուցանիշը կրկնակի մեծ է: Իսկ որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ ահավոր տեմպերի մասին է խոսքը, արձանագրենք, որ անցած տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է օրական 200-250 մարդ: Այլ կերպ ասած, մի ամբողջ տարի շարունակ Հայաստանն օրական մի ամբողջ գյուղ է կորցրել, եւ «գործընթացը» շարունակվում է: Ընդ որում, իշխանությունների ձեռնարկած վերջին քայլերի «շնորհիվ» շարունակվում է շատ ավելի բարձր տեմպերով: Երեւի Սերժ Սարգսյանը հենց սա նկատի ուներ «առաջ, Հայաստան» ասելով: Պարզապես մի քիչ սխալվել է. պիտի ասեր «Առաջ, հայաստանցիներ»